կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 13:18
Քաղաքական

Ի՞նչով է «պրոֆեսիոնալը» տարբերվում փչացած տրակտորից. Ա. Բաղյան

Improvis Aerospace and Defense կազմակերպության համահիմնադիր Արամ Բաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ի՞նչով է «պրոֆեսիոնալը» տարբերվում փչացած տրակտորից։ Փաստորեն, հայտնի մանրապատման նմանությամբ՝ ոչնչով

Կորոնավիրուսը նոր էր սկսել իր վտանգավոր ընթացքը։ Բայց կար մի ոլորտի պատասխանատու, որ հայտարարում էր, որ այն «շատ վտանգավոր վարակ չէ», հիմա կհայտնվեն մարդիկ ու կասեն՝ բա էն ժամանակ հայտնի չէր, տեղեկություն չկար, ես էլ իրենց կհարցնեմ՝ առանց հիմնավոր տեղեկատվության եզրակացություններ անելը, արդյո՞ք, պրոֆեսիոնալ մոտեցում է։ Մարտի 16-ին որոշեցին մտցնել արտակարգ դրություն, փաստորեն, պարոն Մնացականյանը լավ պատկերացնում էր՝ ինչ էր ասում, իսկ մյուսների փաստարիները հիմնված էին երկրի ճկունության սահմանափակման վերաբերյալ զրույցներով և այն հիմնավորումով, որ եթե բժշկական նշանակության բեռի Հայաստան բերելու կարիք լինի նման նաև օդային սահմանափակման պայմաններում հնարավոր չի լինի դա անել։ Եվ փաստորեն ոչ ոք չի հիշում, որ ՀՀ ԶՈՒ հաշվեկշռում ունենք 3 հատ Իլ-76 տիպի տրանսպորտային ինքնաթիռ, ինչին անդրադարձա մարտի 17-ի այս գրառմամբ։
Անորոշ իրավիճակը շարունակվեց իրարամերժ, որոշ դեպքերում անտրամաբանական մոտեցումներով և որոշումներով։ Այս ընթացքում նույնիսկ հատվեց քաղաքավարության սահմանը ինչպես անհատական մակարդակում և կարծես դա արդեն գործելաոճ է ծաղրանքով մարդկանց հակադարձելը (փաստորեն նման կարևորության ոլորտ կարելի է ղեկավարել նման մոտեցմամբ դեպի մարդը, սա կարծում եմ մտահոգիչ է), այնպես էլ միջազգային մակարդակում, երբ հասկանալով (ինչն անընդունելի է) կամ առանց հասկանալու (սարսափելի է) ակնարկ արվեց հարևան պետության հակահամաճարականային համակարգի առնչությամբ (սա առնվազն անքաղաքավարի մոտեցում է պետական գործչի կողմից, իսկ ընդհանուր առմամբ այլ պետության սուվերենության դեմ ուղղված գործողություն
Որին հետևեցին ներողությունները ու հարևանների մի քանի ապտակը, բայց արդեն պետական մակարդակով՝ 1․ մեզ սովորեցնելու իրենց պատրաստակամությամբ և 2․ 4000 բժշկական դիմակ ուղարկելով
Այնուհետև իրականացվեց և իրականացվում է մի համատարած ահաբեկման երևույթ։ Այս առումով հետաքրքիր են հետևյալ աշխատանքում բերված ահաբեկչության առնչությամբ ձևակերպումները՝ «Terrorism is an anxietyinspired method of repeated violent action, employed by (semi-) clandestine individual, group, or state actors, for idiosyncratic, criminal, or political reasons. 7. This key element of any form of terrorist activity – the spreading of fear – also features in official definitions adopted by governmental organisations.։ Ցուցադրվում են ինչ-որ անհասկանալի լուսանկարներ համալիրից, խոսվում է ազատ արհեստական շնչառական սարքերի խիստ սահմանափակ լինելու մասին՝ այս առումով գուցե ավելի խորը ուսումնասիրության կարիք կա, իսկ կորոնավիրուսի հետևանքով դիահերձումն էլ արգելված է արդեն օրենքով, ո՞րն է իմաստը, որ չգտնե՞ն մահվան իրական պատճառը և չճշգրտե՞ն բուժման գործընթացները․ ասում են՝ վիրուսը կտարածվի, վիրուսը արդեն վաղու՜ց տարածվել է, իսկ այն թվերը, որ ամեն օր տեսնում եք վիճակագրության տեսանկյունից ընդհանրապես արժեք չունեն, քանի որ թեստավորվում է դետերմինացված խումբ՝ նրանք, ով արդեն իսկ շտապ օգնությամբ հասցվել են հիվանդանոց և որոշ սակավ դեպքերում սեփական նախաձեռնությամբ գնացել մասնավոր թեստավորման, որի հնարավորությունն էլ, երևի վաղը փակվի: Ի դեպ ծխողների մասով էլ հետաքրքիր վիճակագրություն կա այս վիրուսի հետ կապված:
Պարզվում է նաև, որ մեր առողջապահության ոլորտի գլխավոր պատասխանատուն նաև Gavi, the Vaccine Alliance կառավարման խորհրդի անդամ է, արդյո՞ք այստեղ շահերի բախման տեղ չենք թողնում, քանի որ այդ պատասխանատուի պատվաստումների մասսայականացման ուղղված և հակապատվաստումային ցանկացած նույնիսկ ելույթի քրեականացման ջանքերն ակներև են։ Մտահոգիչ է նաև սույնկազմակերպության փորձը Հնդկաստանում, ինչպես նաև այդ կառույցում մեծ դեր ունեցող դերակատարների նախաձեռնության արգելափակումը ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից։ Ցանկություն չունեմ անդրադառնալու «Չմո երկիր․․․», «դեղերի փորձարկման աննախադեպ հնարավորության մասնակից լինելու․․․», «դագաղիկների․․․» և այլն։
Հուսով եմ իերնց իսկ դեմքը պահելու համար երկրի տափակության տեսության և այլ դավադրությունների տեսության հետևորդները, որոնք սրան կամ նրան որևէ ուժին պատկանելու որակում են տալիս, իսկ իրենք իրենց խելացիի տեղ դրած վարում են խմբեր նույն այդ տեսությունների հետևորդներին իբր ծաղրելու համար մեկնաբանություններում չեն հայտնվի, քանի որ չեմ խնայելու։