կարևոր
1444 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-19 15:46
Հասարակություն

Թալինի քաղաքապետը չգիտի՞, թե որտեղ է սովորել և ինչ որակավորում ունի

Թալինի քաղաքապետը չգիտի՞, թե որտեղ է սովորել և ինչ որակավորում ունի

Պարզվում է, որ 10 տիրադավերի ակցիային երեկ մասնակցող Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը լավ չգիտի, թե ինքը որտեղ է սովորել: 

Ըստ Սափեյանի պաշտոնական կենսագրության 2000-2005 թթ. սովորել է Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Նախ, ագրարային համալսարանը 2005թ. կոչվել է Հայաստանի պետական ագրարային համալսարան:

Yerkir.am-ը պարզեց, որ ագրարային համալսարանը երբևիցե չի ունեցել ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ֆակուլտետ: Այդ ֆակուլտետը միշտ կոչվել է ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ: 

Որակավորման մասով Սափեյանը նույնպես կիսատ է նշել (տես դիպլոմը): 

Ագրարայինն այդ տարիներին շրջանավարտներին շնորհել է տնտեսագետ-հաշվապահի, տնտեսագետ-կազմակերպչի, տնտեսագետ-ֆինանսիստի որակավորումներ, և ոչ թե ուղղակի տնտեսագետի:

Ստացվում է, որ քաղաքապետը չգիտի, թե որտեղ է սովորել և ինչ որակավորում ունի: Գոնե դիպլոմից ճիշտ արտագրեր։