Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տեղեկացրել էինք, որ Հայաստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այսօր նրանք հանդես եկան մամուլի ասուլիսով: Հարց հնչեց, թե, այնուամենայնիվ, համանախագահները գոնե իրենց համար որևէ եզրահանգման եկել են /եթե անգամ չեն ցանկանում անուններով խոսել/, թե վերջին օրերի դեպքերի հետ կապված ո՞ր կողմն է մեղավոր, հետաքննական ի՞նչ մեխանիզմների կան: ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն տվեց հերթապահ պատասխան: Հարցն իրենց իրավասության մեջ չի մտնում, իրենք դրանով չեն զբաղվել:
«Մեր խնդիրն է, որ դեռ երեքշաբթի օրը հայտարարված հրադադարի ռեժիմը երկար պահպանվի, և, ի վերջո, կողմերը նստեն բանակցության սեղանի շուրջ: Իսկ ինչ վերաբերում է հետաքննման մեխանիզմներին, ապա մենք մի քանի տարի է` այդ մասին քննարկումներ ենք իրականացնում և դեռ կիրականացնենք»,- ասաց Անդրիոն:
Հարցին, թե այսօր ինչ է դրված բանակցությունների սեղանին, ռուս համանախագահ Իգոր Պոպովը նշեց, որ շրջանառության մեջ մտած եւ այսպես կոչված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի. նոր փաստաթուղթ չկա, սեղանին միշտ եղել են երեք հայտնի սկզբունքները: Առանձնացնելով երկու՝ շրջանների վերադարձի եւ Արցախի կարգավիճակի որոշման մասին կետերը, Պոպովը նշեց, որ հենց սրանք են քննարկում: ԼՂՀ-ի՝ բանակցային կողմ դառնալն, ըստ Պոպովի, անորոշ է: Լրագրողի դիտարկմանը, որ Ղարաբաղը որեւէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Պոպովը հայտնեց, թե դա բանակցությունների սեղանին դրված քննարկման հարց է: