կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 15:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, Լավրովը իր ընկալումն է հայտնել․ Ռուբեն Ռուբինյան

Փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, թե ինչ է քննարկվում, բազմիցս հայտարարվել է վարչապետի կողմից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառանալով երեկ ԼՂ համակարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը  ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանին։

Մնացականյանը երեկ ասում էր իրականությունը՝ ասաց նա, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր դիրքորոշումը կամ ընկալումն է հայտնել, ՀՀ ԱԳՆ-ն՝ այն իրողությունները, որոնք կան, ու մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ։

Ռուսական կողմից պարզաբանում պահանջելու անհրաժեշտության կարիք, եթե լինի, մեր հնարավոր գործողությունների տեսակը ԱԳՆ-ում կորոշվի։

Ռուբինյանը համաձայն չէ, որ ՌԴ ԱԳՆ այս կարգի հայտարարությունը կարող է նշանակել, որ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին․ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց դիրքորոշումներում։ Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու է այս կամ այն հայտարարությունները հնչում»։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները, ոորնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում:

Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարը պնդել էր, որ ԼՂ շուրջ տարածքները անվտանգության գոտի են և հայկական որևէ կողմ զիջումների չի գնա, խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում․