Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստացի մտնում ենք բանակցությունների նոր փուլ, որտեղ խոսել, որ սեղանին չկա փաստաթուղթ, հնարավոր չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց արցախյան հարցով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը։
Բանակցային սեղանին փաստաթուղթ լինելու մասին եզրակացության նա հանգում է՝ հաշվի առնելով թե ՀՀ և ԱՀ արտգործնախարարների առաջին օրվա հանդիպումը ԵԱՀՄ ՄԽ համանախագահների հետ, թե դրան հաջորդած՝ 5-ժամյա և 7-ժամյա քննարկումները․ «Պարզ է, որ խոսքը խաղաղասիրական քննարկման մասին չէր, բուն գործընթացի մասին էր»։
Նա նկատեց, որ առայժմ արագ զարգացումներ ակնկալել պետք չէ, քանի որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, Արցախի Հանրապետությունում՝ մարտի 31-ին համապետական ընտրություններ են․ «Դրանից հետո կտեսնենք Ադրբեջանի ակտիվ հարձակողական կեցվածքը, նաև՝ դիվանագիտական հարթակներում։ Այսինքն, սկսվում է բուն «բոյը»․ 2 ամիս ունենք նախապատրաստվելու»։
Անժելա Էլիբեգովան, խոսելով Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո տարածված հայտարարության մասին, նկատեց, որ բովանդակությունը թեև չոր դիվանագիտական էր, բայց որոշ եզրակացություններ կարելի է անել։
«Ֆիքսվում է, որ 2019-ին ունեցել են պայմանավորվածություններ՝ հասարակությանը խաղաղության նախապատրաստելու, 2020-ին ունեն որոշում՝ շարունակելու տարբեր ֆորմատներով։ Երկրորդը՝ կոնֆիդենցիալ մթնոլորտի խախատման ռիսկերի մասին հայտարարությունն էր, որը հիմք է տալիս եզրակացնել, որ 2020 թ-ին ավելի քիչ ինֆորմացիա ենք ունենալոմ, և գնալով ավելի քիչ հնարավորություն ենք ունենալու եզրակացություններ անել հանդիպումներից հետո»,-ասաց նա։
Ադրբեջանի հայտարարության հիմնական շեշտադրումը Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա էր, հայկական կողմը ավելացրեց Արցախի ընտրյալ ներկայացուցչների՝ բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը։ Այս ձևակերպումը տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում՝ ինչո՞ւ ոչ «ԼՂՀ նախագահ», որը ԱԳՆ-ն պարզաբանեց, թե՝ վաղուցվա ձևակերպում է։