|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հիշեցրեց, որ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն է ունեցել, որ սեղանի վրա չկա որևէ փաստաթուղթ, բայց վերջին հայտարարությունների ժամանակ ասաց, որ դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական կողմի փաստաթղթին։
«Բացի այդ, պարզվել է, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի ամերիկյան տարբերակ։ Մեկ անգամ ևս արձանագրենք, որ սուտ է խոսել։ Այն, որ նայում էր ժողովրդի աչքերին ու ասում էր փաստաթուղթ չկա, խաբել է։ Այդ փաստաթղթերն իր դարակում դրված էր»,- ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, նա ասաց. «Երբ հայտարարում է, որ կողմ է ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին,դա որևէ արժեք չունի, քանի դեռ հստակ չի հայտարարում, որ մերժում է արևմտյան մյուս տարբերակը, այսինքն տարբերակ, որը սահմանափակում է Արցախի ինքնորշման իրավունքը, առհասարակ Արցախի հարցը։ Քանի դեռ ինքն այդ հայտարարությունը չի արել, մնացածը բառախաղ է, հասարակությանը կրկին մոլորեցնելու, միջազգային հանրության հետ գավառական ճարպկությամբ ինչ-որ քաղաքականություն վարելու և մանևրելու փորձեր։ Այսինքն, երբ կա սեղանին դրված առաջարկ և Պրահայում դրան համաձայնություն տվել է, որով, ըստ էության Արցախն Ադրբեջանի կազմում է, կամ քանի դեռ պաշտոնապես չի մերժել՝ նրա հայտարարություններն ընդամենը կեղծիք են, անարժեք խոսքեր»։
Ինչ վերաբերում է այսօր Սոչիում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը, նա նշեց որ, բնականաբար, որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու, արդյունքներին կծանոթանան երեկոյան, վաղը, ըստ դրա, կարձագանքեն։