կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 15:16
Քաղաքական

Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է. Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2020-ի հոկտեմբերի 19-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ, թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։
 
Ինքը ուղիղ ասել է՝ «5 + 2» տարբերակը։ Այդ հանդիպմանը տարբեր ուժերի ներկայացուցիչներ են եղել և կարող են իմ պնդումը հաստատել։ Պարզ է, որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5 + 2»-ի մեջ։ 
 
Հարց կապիտուլյանտին. Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչև պատերազմը, եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես, որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է։
 
Ի դեպ, նույն բանն ասել ես նաև հրապարակային, դեռ սեպտեմբերի 27-ին՝ ԱԺ-ում։ Անհերքելի փաստ է՝ պատերազմում պարտվել ես դու, Շուշին ու Հադրութը հանձնել ես դու քո կապիտուլյացիոն ստորագրությամբ»։