|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ-ի տեղը կարող են այլ երկրներ զբաղեցնել, եթե Մոսկվան դադարի զենք վաճառել Բաքվին: Այդ մասին Вести в субботу հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Կսկսեն զենք գնել այլ երկրներից, և դրա մահաբերության մակարդակը դրանից չի նվազի: Միևնույն ժամանակ, կարող է խախտվել հավասարակշռությունը, որ գոյություն ունի այն բանի հետ կապված, որ մենք հասկանում ենք՝ ինչպիսին է մեր գործընկերների պահանջարկը, և բոլորը պատկերացնում են՝ ինչպիսին է ուժերի դասավորությունը տարածաշրջանում»,- ասել է նա:
Մեդվեդևը նշել է, որ այլ երկրների մուտքն այդ շուկա չի բարելավի իրավիճակը, ավելի շուտ կարող է ավելի բարդացնել այն: