|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին:
«Շատ ուրախ եմ և հպարտ, որ կարողացա 2-րդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Աշխարհի չեմպիոն դառնալը բարդ է, սակայն այն պահպանելն ավելի դժվար է: Այս առաջնությանը ֆիզիկապես և ֆունկցիոնալ առումով ավելի պատրաստ էի, քան նախորդ տարի: Ամեն ինչ անելու եմ, որ պահպանեմ մարզավիճակս մինչ հաջորդ տարի, որպեսզի կարողանամ նվաճել նաև օլիմպիական չեմպիոնի կոչումը»,- ասաց աշխարհի կրկնակի չեմպիոնը:
Լրագրողներից մեկի հարցին, թե երբևէ ստացե՞լ է առաջարկ այլ երկրի մարզական պատիվը պաշտպանելու համար, Ալեքսանյանը պատասխանեց. «Առաջարկներ շատ են եղել, բայց իմ մտքով երբևէ նման բան չի անցել: Ես ներկայացնում եմ Հայաստանը և միշտ էլ ներկայացնելու եմ մեր դրոշը, հիմնը և զինանշանը»: