Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահականում Բանակի օրվա առթիվ պարգևատրման արարողությունից հետո լրագրողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից հետաքրքրվեցին` 2018 թվականին 63 զինծառայողի մահվան դեպքերից տեղյա՞կ է, և ինչ պետք է անել, որ դրանք չկրկնվեն:
«Պատասխանը հետևյալն է` տեղյակ եմ ավելի մանրամասն և ավելի ճշգրիտ թվեր ունեմ, քան դուք: Երբ հանդիպում եմ պաշտպանության նախարարի հետ, այդ հարցը քննարկում եմ: Հանրության, հասարակության մեջ պետք է սկզբունք որդեգրենք, որ նույնիսկ մեկ մահը հսկայական ազգային ողբերգություն է: Եթե մենք յուրաքանչյուր մահ այդպես ընկալենք, բոլորն այդպես զգան, ամեն մարդ ուշադիր կլինի: Որովհետև մահերն էլ տարբեր են»,- արձագանքեց Սարգսյանը:
Հարցին` ի՞նչ հույսեր է ներշնչում նորաստեղծ նախարարությունը, որը պետք է նաև ռազմարդյունաբերությամբ զբաղվի, նախագահն արձագանքեց. «Պետք է գիտակցենք, որ մեր բանակը վաղը, մյուս օրը կարիք է ունենալու ամենաժամանակակից տեխնոլոգաների, որոնք լինելու են թանկ, հաճախ` անհասանելի, բայց հնարավորություն ունենք դրա մի մեծ մասը ստեղծելու: Ոչ միայն չգնել, այլ նաև վաճառել: Սա այն դեպքը չէ, որ մեծամտությունից ոչ իրական գնահատականից այն կողմ պետք է գնանք: Այստեղ չի աշխատում` «երբ մենք թատրոն ունեինք, դուք …», սա չի աշխատում: Պետք է նայենք, թե այսօր աշխարհում ով ինչ ունի, սովորենք լավագույն օրինակները, համոզենք, համատեղ աշխատենք: Սա ժամանակ է պահանջելու, որ կարողանանք հասնել աշխարհի բարձրագույն մակարդակներին, մանավանդ, որ դա անելու ենք ամենամինիմալ փողով, բայց հնարավոր է»,- շեշտեց նա:
Հարցին` մեծ տերությունները խոչընդոտ չե՞ն հանդիսանա, նախագահն արձագանքեց. «Նախ` դա սխալ մոտեցում է: Այն լուծումները, որ ես առաջարկում եմ, ոչ թե գերտերությունները կարգելակեն, այլ, ընդհակառակը, եթե մենք իրականում որևէ զենքի արժեքավոր գաղափար ունենանք, ես ձեզ հավաստիացնում եմ` բոլոր խոշոր տերությունները մեզնից կգնեն, ոչ թե կարգելակեն»: