| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հարցազրույց է տվել ռուսական Лента.ру-ին՝ խոսելով ռուս-հայկական հարաբերությունների, եվրասիական ինտեգրման, Գյումրիի ողբերգության, շփման գծում իրավիճակի մասին և այլն:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն` ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում՝ Գաբրիելյանն ասել է, որ Հայաստանի համար դա շատ լուրջ հարց է: «Զենքը, որը ՌԴ-ն վաճառում է Ադրբեջանին, կարող է օգտագործվել մեր դեմ: Հասկանալի է, որ Ադրբեջանը, միևնույն է, կգներ զենք, եթե ոչ` ՌԴ-ից, ապա` այլ երկրից: Մյուս կողմից՝ եթե Մոսկվան խորհդակցեր մեզ հետ, թե ինչ տեսակի զենք վաճառել Բաքվին, մեր հասարակությունն ավելի հանգիստ կընդուներ այդ փաստը: Մեր ժողովուրդը հարց է բարձրացնում՝ ո՞վ է մեր դաշնակիցը: Այդ հարցը տալիս են թե' պաշտոնյաները, թե' սովորական մարդիկ»,- ասել է նա:
Խոսելով շփման գծում լարված իրավիճակի մասին՝ փոխվարչապետը նշել է. «Այդ խնդիրը կապված է հենց Բաքվի կողմից զենք գնելու հետ: Բաքուն մշտապես յուղ է լցնում կրակի վրա: Իսկ Հայաստանը ոչ մի պատճառ՝ ո'չ ռազմավարական, ո'չ տնտեսական, չունի հակամարտությունը սրելու համար: Ադրբեջանին անհրաժեշտ է թշնամու կերպար: Այդ կերպ են երկրի իշխանությունները համախմբում և մոբիլիզացնում իրենց ժողովրդին»: