|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչ թե դադարեցնում է մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին, այլ խզում է այն. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին նա ասել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ դա խաթարել է միջազգային անվտանգության ռեժիմը: «Հենց դա էլ արեցին ամերիկացիները, որոնք հորինված պատճառով` ռուսական կողմի տեսանկյունից, ուղղակի ասացին, որ դադարեցնում են, սակայն իրականում, բոլորը հասկանում են դա, խզեցին համաձայնագիրը, որը միջազգային անվտանգությունն ու ռազմավարական կայունությունն ապահովող փաստաթղթերից էր»,- ասել է Մեդվեդևը: