|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-57 ինքնաթիռներ գնելու հարցը, եթե ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվի իրեն F-16 կործանիչներ վաճառել. գրում է թուրքական Milliyet թերթը։
Անկարան Վաշինգտոնից խնդրել է 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման կոմպլեկտներ արդեն իսկ գործող թուրքական F-16-ների համար։ Եթե այս խնդրանքը չհաստատվի, Անկարան կսկսի այլընտրանքներ փնտրել, այդ թվում՝ ռուսական Սու-57-եր։
Milliyet թերթը չի բացառում, որ կարող են դիտարկվել նաեւ Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից ինքնաթիռներ ձեռք բերելու տարբերակներ։ Եթե ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տա F-16 գործարքին, ապա այդ ինքնաթիռները բավարար կլինեն հանրապետության պաշտպանական կարիքների համար, քանի դեռ Անկարան շահագործման չի հանձնել սեփական TF-X կործանիչը, որը մշակվում է 2016 թվականից։