Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ, երբ Ստեփանակերտում հանդիպում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ստեփանակերտի օդային տարածքում հայտնվել է ադրբեջանական անօդաչու սարք, որն անմիջապես ոչնչացվել է Արցախի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա` իրավիճակն ուղղակի զավեշտի է նման, քանի որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ ԼՂՀ-ում համանախագահների հանդիպումն էր ընթանում:
«Մենք, իհարկե, այդ մասին տեղյակ ենք պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նրանք, բնական է, որևէ բան չկարողացան ասել, քանի որ առողջ տրամաբանություն ունեցող որևէ մարդ Ադրբեջանի նման պահվածքը չի կարող բացատրել»,- ասաց Բաբայանը:
Հարցին, թե, նրա կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ անօդաչու սարքն ուղարկում են հենց այն ժամանակ, երբ համանախագահների հանդիպումն է ընթանում, նա պատասխանեց, որ իրենք դա բնութագրում են որպես ահաբեկչություն և ապուշություն: «Այս երկուսի միաձուլումն է դա, այլ կերպ չի կարող դա բացատրվել»,- ասաց Բաբայանը: