|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ԼՂՀ ՊԲ-ի կողմից իրականացված` ուղղաթիռի անձնակազմի անդամների դիակների տարհանման գործողություններին մասնակցած հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված խմբի անդամները կարժանանան պետական պարգևների:
Ի դեպ, բուն գործողությունն իրականացրել են չորս հատուկջոկատայիններ:
Yerkir.am-ի տեղեկություններով` հատուկ նշանակության գործողության ընթացքում գործի են դրվել մի քանի տեսակի օդային սարքեր, այդ թվում` անօդաչու սարք, որը մեր պրակտիկայում առաջին անգամ է գործարկվել:
Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա զոհված օդաչուների հոգեհանգստի արարողակարգը` քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը, իսկ վաղը` նոյեմբերի 25-ին օդաչուներին կհուղարկավորեն Եռաբլուրում: