|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Քաղաքական գործիչները գնում են, գալիս են նոր գործիչներ` իրենց պոտենցիալով, որը մեզ երբեմն թվում է ոչ բավարար: Այստեղ պետք է խոսել սկզբունքներից, որոնք ընկած են միջազգային իրավունքի հիմքում, որով էլ պետք է առաջնորդվել. «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Մինսկ-Երևան-Տալլին տեսակամրջի ընթացքում ասաց ՌԴ ԴԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ զարգացումներին:
«Պետք է աշխատել միջազգային իրավունքի նորմերին և ՀԱՊԿ շրջանակում առկա պայմանավորվածություններին համապատասխան: Եթե ամեն անգամ սեփական պլաններն առաջ տանենք, մենք ոչ մի լավ բանի չենք հասնի: Սա իմ անձնական կարծիքն է, նրբությունների մեջ չեմ խորանում»,- շեշտեց նա: