Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն փորձելու է խոչընդոտել Վարդան Ղուկասյանի աշխատանքը որպես Գյումրու քաղաքապետ՝ տապալելով նրա որոշումները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չնայած որ արդեն որոշված է, որ ապրիլի 16-ին ավագանու ընդդիմադիր անդամները Գյումրու քաղաքապետ կընտրեն Վարդան Ղուկասյանին, բայց, կարծես թե, ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները, որոնք 14 մանդատ են ստացել Գյումրու համայնքապետի ընտրություններից հետո, փորձելու են ամեն բան անել, որպեսզի տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ: Ամեն ինչ արվելու է, որպեսզի ավագանին որեւէ որոշման համար քվորում չունենա, քաղաքի կառավարումը փաստացի տապալվի: 2-րդ սցենարի համաձայն՝ Վարդան Ղուկասյանը չի կարողանա ձայներ հավաքել եւ 2-րդ փուլով ընտրություններ կնշանակվեն: Բայց ՔՊ-ի այս պլանը դժվար թե իրագործվի:
Նրանք պարզապես կվիժեցնեն Վարդան Ղուկասյանի նախաձեռնությունները, կհրահրեն նրան, որ մարդ ծեծի, կամ որդին դա անի, որպեսզի հանրությանն ասեն, թե տեսեք՝ նախկինների վերադարձը ինչ վատ է:
Այսինքն, իշխանությունները պլանավորել են ամեն կերպ տապալել Վարդան Ղուկասյանի աշխատանքները Գյումրիում. գաղտնիք չէ, որ ցանկացած որոշում, կայացնում է ոչ թե միանձնյա քաղաքապետը՝ այս դեպքում Վարդան Ղուկասյանը, այլ իրականացվելու է ավագանու մեծամասնության միջոցով: Իսկ ՔՊ-ի հույսն այն է, որ ինչքան էլ ընդդիմադիր չորս քաղաքական ուժեր միավորվել են, որպեսզի քաղաքապետ ընտրեն Վարդան Ղուկասյանին, նրանք բոլոր հարցերում միակարծիք չեն լինի:
Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 16-ին, տեղի կունենա Գյումրու ավագանու առաջին նիստը, որը կվարի Վարդան Ղուկասյանը, որի ժամանակ էլ չորս ուժերը քաղաքապետ կընտրեն՝ Ռուբեն Մխիթարյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Կարեն Սիմոնյանի թիմակիցները»։