կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-13 13:11
Հասարակություն

«Իրանք պրովոկացիա են անում, որ մենք պատասխանենք, բայց մենք հո պատերազմ չե՞նք սկսելու, մենք էդքան խելք ունենք»

«Իրանք պրովոկացիա են անում, որ մենք պատասխանենք, բայց մենք հո պատերազմ չե՞նք սկսելու, մենք էդքան խելք ունենք»

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն անդրադարձել է երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած աննախադեպ սադրանքին, որն իրականացրել է Ադրբեջանը` խոցելով զորավարժանքներին մասնակցող հայկական ուղղաթիռը:

 

Սեյրան Սարոյանը ցավակցեց զոհված սպաների հարազատներին: «Ցավակցում եմ մեր զոհված տղերքին, նրանք ընդամենը իրենց ծառայությունն էին կատարում: Բայց թուրքը մնում է թուրք: Ես մտածում եմ, որ դա նրանց վախից էր` երևի վախեցել են, թե դա հարձակում է: Տենց բան չի կարա լինի, որովհետև մենք հաղթած պետություն ենք: Թուրք են, էլի, ու վախից են ասում, թե իբր մենք հարձակում ենք գործել»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից ստեղծված լարվածության պատճառով հնարավոր չի լինում դիակները դուրս բերել, Սարոյանն արձագանեց. «Դիակները կբերեն, տենց բան չի եղել, որ մեր բանակը դիակները չկարողանա բերի: Մեր տղերքն էին ափսոս»:

 

Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի հայկական կողմի արձագանքը, գեներալը պատասխանեց. «Դե, ձենը կլսեք, կլսեք: Իրանք պրովոկացիա են անում, որ մենք պատասխանենք, բայց մենք հո պատերազմ չենք սկսելո՞ւ, մենք էդքան խելք ունենք, մենք գիտենք` ինչ ենք անելու»: