Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշում մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրելը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված` մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի համաձայնեցման ու լիազորման կարգը սահմանելու մասին: Նախարարը նշեց, որ որոշման ընդունումը բխում է կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին օրենքի պահանջներից:
«Հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին և բուժաշխատողներին ճշգրիտ ու հավաստի տեղեկատվություն ապահովելու նպատակով նախագծով սահմանվում են կազմակերպությունների կողմից հրապարակվող մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական սոցիալական նյութերի` առողջապահության նախարարության հետ նախապես համաձայնեցնելու կամ լիազորելու ընթացակարգ»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Լրագրողները նիստից հետո հարցրեցին այն հրապարակումների մասին, թե մայրերին մանկական սննդի երկու տեսակ են խորհուրդ տալիս գնել: Առողջապահության նախարարը նշեց, որ զերծ է մնալու որևէ բրենդի մասին մեկնաբանություններ հնչեցնելուց, միայն ասաց, որ այդ հարցով անցյալ տարի 10 հազարից ավելի զանգ է ստացվել առողջապահության նախարարության թեժ գծին, իսկ այս տարի՝ 3 հազար զանգ, որին արագ արձագանքում են: