Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2018 թվականի բյուջեով նախատեսվում է առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ, որը բացարձակ թվով շուրջ 5.8 մլրդ դրամով պակաս է 2017-ի ցուցանիշից: «Շահառուներին մատուցվող ծառայությունները չեն վատթարացվի, ճիշտ հակառակը՝ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել»,- ասաց նա։
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց նրա հետ՝ նշելով, որ առողջապահության ոլորտում լուծում պահանջող այնքան խնդիրներ կան, որ բյուջեն չպետք է կրճատվի։ «Ոլորտում այնքան խնդիրներ ունենք լուծելու, որ 5 մլրդ կրճատելը գոնե տրամաբանորեն ճիշտ չէ»,- նշեց նա։
Փոխնախարարն էլ ասաց, որ յուրաքանչյուր ոլորտում ավելի շատ հատկացումների կարիք կա, քան տրամադրվում է։ «Ցանկացած ոլորտի պարագայում կարիքն ավելի մեծ է, քան հնարավորությունները, որոնք հատկացվում են այդ կարիքները բավարարելու համար»,- ընդգծեց Ջանջուղազյանը։