Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը եւս մեր կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:
Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաեւ տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:
Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:
Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով եւ իրավական գործընթացներով։
Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները»:
Հիշեցնենք, որ Երեւանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես՝ ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։