|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետ, բայց այժմ արժե կենտրոնանալ ոչ թե այս, այլ տարածաշրջան խաղաղ կյանքի վերադարձի վրա: Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Դա դեռ պետք է վերջնական համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք ներկա փուլում, հավանաբար, չպետք է արթնացնեն կարգավիճակի խնդիրը, այլ աջակցեն վստահության ամրապնդմանը, հումանիտար հիմնախնդիրներին, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները նորից սկսեն ապրել միասին՝ անվտանգության և տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ այդժամ, ձեզ վստահեցնում եմ, 2-3 տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»,- ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը։