կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 16:15
Հասարակություն

Կարևոր լուր ծնողների համար` մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական նյութերի հրապարակումը համաձայնեցվելու է նախարարության հետ

Կարևոր լուր ծնողների համար` մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական նյութերի հրապարակումը համաձայնեցվելու է նախարարության հետ

Կառավարության վաղվան նիստի օրակարգում ընդգրկված է «Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրելը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի համաձայնեցման ու լիազորման կարգը սահմանելու մասին» հարցը:

Այսպես` հիմք ընդունելով «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության  կառավարությունը որոշել է սահմանել մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և  ուսուցողական նյութերի համաձայնեցման և  լիազորման կարգը:

Սույն կարգը կարգավորում է մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակելու նպատակով կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիազորելու կամ  այդ նյութերի հրապարակման նպատակով դրանք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու հետ  կապված հարաբերությունները:

Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և  ուսուցողական նյութերը (այսուհետ` տեղեկատվական և  ուսուցողական նյութեր) կարող են հրապարակվել բացառապես սույն կարգին համաձայն հրապարակման համար լիազորելու կամ համաձայնեցված լինելու դեպքում: Կարգի խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

Տեղեկատվական և  ուսուցողական նյութերը հրապարակելու համար կարող են լիազորվել  պետական նպատակային ծրագրերի շրջանակներում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով տեղեկատվական և  ուսուցողական նյութերի պատրաստման ծառայություններ մատուցող, ինչպես նաև տեղական և միջազգային ոչ կառավարական գործընկեր կազմակերպությունների միջոցների հաշվին տեղեկատվական և  ուսուցողական նյութեր հրապարակող կազմակերպությունները:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ հաճախ մանկական կաթնախառնուրդ արտադրող և բաշխող կազմակերպությունները մշակում և տարածում են տեղեկատվություն այդ արտադրանքի վերաբերյալ և բնակչության համար, և բուժաշխատողների համար: Քանի որ գովազդի և տեղեկատվության միջև հստակ սահմանները բացակայում են, այն դյուրին կերպով օգտագործվում է արտադրող և բաշխող կազմակերպությունների կողմից  իրենց արտադրանքի սպառման ավելացման համար՝ ներկայացվելով որպես տեղեկատվություն դրանց օգտագործման վերաբերյալ:

Որոշ կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվությունը ընդգրկում է նաև երեխայի խնամքի այլ հարցեր և, լինելով պատկերավոր, գրավում է մայրերին և հանդիսանում երեխայի խնամքի նրանց ուղեցույցը: Այդ է պատճառը, որ ցանկացած տեղեկատվություն, որը նախատեսված է բնակչության համար, անհրաժեշտ է մանրամասնորեն քննել և բացառել գովազդի կամ կաթնախառնուրդների օգտագործման խրախուսման առկայությունը:

Համաձայն «Երեխաներին կրծքով սնուցման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի՝  մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական եւ ուսուցողական նյութերը պետք է հրապարակվեն լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցնելուց հետո:

Հաճախ մանկական կաթնախառնուրդ արտադրող և բաշխող կազմակերպությունները մշակում և տարածում են տեղեկատվություն այդ արտադրանքի վերաբերյալ և բնակչության համար, և բուժաշխատողների համար: Քանի որ գովազդի և տեղեկատվության միջև հստակ սահմանները բացակայում են, այն դյուրին կերպով օգտագործվում է արտադրող և բաշխող կազմակերպությունների կողմից  իրենց արտադրանքի սպառման ավելացման համար՝ ներկայացվելով որպես տեղեկատվություն դրանց օգտագործման վերաբերյալ:

Որոշ կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվությունը ընդգրկում է նաև երեխայի խնամքի այլ հարցեր և, լինելով պատկերավոր, գրավում է մայրերին և հանդիսանում երեխայի խնամքի նրանց ուղեցույցը: Այդ է պատճառը, որ ցանկացած տեղեկատվություն, որը նախատեսված է բնակչության համար, անհրաժեշտ է մանրամասնորեն քննել և բացառել գովազդի կամ կաթնախառնուրդների օգտագործման խրախուսման առկայությունը:

 Համաձայն «Երեխաներին կրծքով սնուցման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի՝  մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական եւ ուսուցողական նյութերը պետք է հրապարակվեն լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցնելուց հետո:

Սույն իրավական ակտի ընդունմամբ կապահովվի հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին և բուժաշխատողներին ճշգրիտ, արդիական և առևտրային ճնշումներից զերծ տեղեկատվության տրամադրումը: Կրծքով սնուցումը խրախուսող ուսուցողական և տեղեկատվական նյութերի տարածման միջոցով կխրախուսվի երեխաներին կրծքով սնուցման կազմակերպման պատշաճ գործելակերպը, ինչը կնպաստի նրանց առողջ աճի և զարգացման ապահովմանը, հիվանդացության և մահացության կրճատմանը: