Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 1-ին մեկնարկելիք ամառային զորակոչի կապակցությամբ Կենտրոնական հավաքակայանում այսօր կանցկացվի շարային ստուգատես: Այս մասին այսօր ՊՆ-ում լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ամեն ինչ արվելու է վիճակահանությունը թափանցիկ և արդար անցկացնելու համար:
Նախարարը տեղեկացրեց, որ զորակոչիկների համար հավաքակայանում նոր պայմաններ են ստեղծվել: Նրա խոսքով՝ այս զորակոչից սկսած, առաջին օրվանից ժամանելով հավաքակայան, նորակոչիկներն անցնելու են բանակային սննդին: «Այլևս տանից որևէ սնունդ բերելու կարիք և անհրաժեշտություն չի լինի, դա նույնիսկ թույլ չի տրվելու: Բոլորը հենց առաջին օրվանից կապահովվեն պարենով»,- ասաց նա՝ նշելով, որ ճանապարհի համար էլ զորակոչիկները կստանան սննդի փաթեթներ:
Նշենք, որ նախորդ զորակոչից սկսած էլ նորակոչիկների հանդերձավորումն է իրականացվում հավաքակայանում:
Լուսանկարը՝ hetq.am-ի