Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց «Հող հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:
ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը ներկայումս չեն բավարարում համայնքում անասնապահության կարիքները հոգալու համար: Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է համայնքին անմիջականորեն հարող` ազգային պարկին պատկանող 140 հա տարածքը, որը նախկինում բնակիչների կողմից օգտագործվել է անասնապահության նպատակով, հատկացնել Շաղիկ համայնքին` որպես խոտհարք օգտագործելու համար:
Արամայիս Գրիգորյանը մեկ օր ժամանակ խնդրեց մշակույթի նախարարության հետ ճշտումներ անելու համար:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե համայնքը ինչ-որ պարտավորություն վերցնու՞մ է՝ անասնագլուխներն ավելացնելու համար:
Բնապահպանության նախարարը պատասխանեց, որ դա համայնքի ապրելու, գոյատևելու միակ միջոցն է:
Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Ես էլ եմ մտածում իրենց լավ ապրելու մասին, դրա համար եմ ասում, որ անասնագլուխներն ավելացնեն»:
Արամայիս Գրիգորյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարության հետ ծրագրեր կներկայացնեն, իսկ վարչապետը նշեց, որ մշակույթի նախարարությունն էլ պետք է մասնակցի: «Ի՞նչ կա, տիկի\'ն Պողոսյան»,- հարցրեց նա ՀՀ մշակույթի նախարարին:
Հասմիկ Պողոսյանն ասաց, որ իրենք նախագիծը չեն ստացել: Արամայիս Գրիգորյանն էլ նշեց, որ լուրջ խնդիր չկա, իսկ վարչապետն արձագանքեց.«Թող իրենք ասեն` լուրջ խնդիր կա՞, թե՞ չկա»: Նա պահանջեց նախագիծը համաձայնեցնել մշակույթի նախարարության հետ: Մշակույթի նախարարն էլ խոստացավ արագ նայել նախագիծը: