Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջին Ասիայից ժամանած գաստարբայթերները մշտապես չպետք է բնակվեն Մոսկվայում. համարում է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա կարծիքով` եթե ոմանց էլ թույլ տան, ապա միայն ռուսախոսներին, ռուսական մշակույթը կրողներին:
«Մարդիկ, ովքեր վատ են խոսում ռուսերեն, որոնք բոլորովին այլ մշակույթ ունեն, ավելի լավ կլինի` ապրեն իրենց երկրներում»,- ասել է նա Московские новости թերթին տված հարցազրույցում` հավելելով, որ ներգաղթյալները հիմնականում սեզոնային բանվորներ են եւ իրենց գործն անելուց հետո պետք է վերադառնան հայրենիք:
Խոսք է գնացել նաեւ Մոսկվայում ազգային թաղամասերի ստեղծման մասին: Քաղաքապետն այդ գաղափարին հավանություն չի տալիս, համարում է վտանգավոր եւ պայթյունավտանգ: «Համաշխարհային պրակտիկայում փորձել են ստեղծել նման գետտոներ, միամշակույթ թաղամասեր: Ցավոք, այդ գաղափարից ոչ մի լավ բան չի ստացվել:... Ես կտրականապես դեմ եմ դրան: Համարում եմ, որ Մոսկվան ռուսական քաղաք է եւ այդպիսին պետք է մնա»,- հայտարարել է Սոբյանինը` նաեւ հավելելով. «Մենք միշտ ուրախ ենք հյուր ընդունել»: