Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` միայն այն կուսակցությունը, որը տեղական ընտրությունների ժամանակ համատարած իշխանություն է ձեռք բերել, կարողանում է ժողովուրդ հավաքել: Նման հայտարարություն նա արեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ընդդիմադիրների կողմից փողոցային պայքարի հավանական արդյունքներին։
«Մնացած բոլոր կուսակցությունները, որոնք Հայաստանի մասին մեծ երազներ են ներկայացնում, ժողովուրդ չեն կարող հավաքել։ Ընդամենը մարդկանց հավաքում են, մարդիկ բորբոքված մտածում են՝ հեսա վաղը, մյուս օր իրենք լավ են ապրելու, հետո նույն ձևով գնում են տուն»,- ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` հայ ժողովուրդը ընդդիմադիր չէ, այլ պարզապես ժողովուրդ է, որը ուզում է լավ ապրել, և հայ ժողովրդի լավ ապրելու բանաձևը հետևյալն է. «Իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել։ Սա է մեր ժողովրդի վիճակը»:
Սահակյանը շեշտեց, որ ժամանակը ցույց է տվել, որ որևիցե հարց չի կարող լուծվել փողոց դուրս գալու միջոցով։