|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-22-ին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը նախատեսված է Սանկտ Պետերբուրգում. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Պուտինի և Էրդողանի առանձնազրույց: Վերջինս նոյեմբերի 21-22-ը ՌԴ ղեկավարի հրավերով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում: