կարևոր
2824 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-09 09:44
Հասարակություն

ԱՄՆ փոխնախագահ Վենսը` կգիշերի Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցում. ArmLur.am

ԱՄՆ փոխնախագահ Վենսը` կգիշերի Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցում. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է. «ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցն արդեն հայտնի փաստ է։ ArmLur.am-ին հայտնի դարձավ այցի մինչ այժմ չհրապարակված մանրամասներ։ Մասնավորապես՝ թե որտեղ է գիշերելու ԱՄՆ փոխնախագահը և ինչ արժե այդ ընտրությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին՝ մեկօրյա այցով, ապա 11-ին կլինի Բաքվում։ Միջազգային մամուլը գրում է, որ նա Երևան է ժամանելու Միլանից, որտեղ ընտանիքի հետ հետևում էր օլիմպիական խաղերին։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վենսը Երևանում կտեղավորվի Աբովյան 3/4 հասցեում գտնվող «The Alexander, a Luxury Collection, Yerevan» հյուրանոցում։ Սա առաջին լյուքս դասի հյուրանոցն է Հայաստանում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի 165 քմ ընդհանուր մակերեսով «The Alexander Presidential Suite» նախագահական համարը, որն էլ, ըստ ամենայնի, կծառայի ԱՄՆ փոխնախագահին։

ArmLur.am-ը պարզեց, որ հյուրանոցի սենյակների արժեքները սկսվում են շուրջ 190 հազար դրամից և հասնում մինչև 1 մլն 800 հազար դրամի՝ կախված կատեգորիայից։

Ինչ վերաբերում է հյուրանոցի ընտրությանը, ապա ArmLur.am-ի տեղեկություններով՝ այն պայմանավորված է մի քանի գործոններով․ նախ՝ հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակին անմիջապես հարակից հատվածում, ինչը հարմար է բարձր մակարդակի պաշտոնական այցերի համար, բացի այդ՝ անվտանգության տեսանկյունից կարևոր է այն հանգամանքը, որ հյուրանոցը պատկանում է միջազգային «Marriott International» միջազգային հյուրանոցային ցանցին, որը ամերիկյան ծագում և պատկանելություն ունի։

Նկատենք, որ ԱՄՆ գործող փոխնախագահներից մինչ այժմ որևէ մեկը Հայաստան պաշտոնական այց չի իրականացրել, ինչը այս այցին հաղորդում է խորհրդավորություն։

Ինչպես հայտնի է, նրանից առաջ Հայաստան են ժամանել 400-ից ավել ամերիկացի տարբեր պաշտոնյաներ․ նրանք էլ տեղակայվել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Ամերիկացիների այցի նպատակը Սյունիքում կառուցվելիք «Թրամփի ուղի» ծրագրի մանրամասների տեղայնացումն ու քննարկումն է»։