կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 18:07
Սպորտ

Ցավալի է, որ տղերքը չեն լինելու հավաքականում. Ռոման Բերեզովսկի

Ցավալի է, որ տղերքը չեն լինելու հավաքականում. Ռոման Բերեզովսկի

Ինձ համար ցավալի է, որ էդ տղերքը չեն լինելու հավաքականում: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ անդրադառնալով Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին և Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելու՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պահանջին: «Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են, քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական»,-հայտարարել էր ՀՖՖ նախագահը: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ռոման Բերեզովսկին նշեց, որ երբևէ չի նկատել, որ այդ ֆուտբոլիստները նվիրված չեն հավաքականին կամ իրենց վատ են դրսևորել: «Մի կողմից Հայստանի հավաքականի համար մեկ ֆուտբոլիստն անգամ կորուստ է, բայց մյուս կողմից անփոխարինելի մարդիկ չկան: Նրանց կկարողանան փոխարինել, բայց ցավալի է, որ նրանք չեն լինելու մեր հավաքականում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին այսօր ժամանել է Երևան ՝ մասնակցելու Հայաստան- Բելառուս ֆուտբոլային հանդիպմանը, որը նաև լինելու է նրա հրաժեշտի խաղը: