|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Spotr-express»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է համացանցում շրջանառվող լուրերը, ըստ որի` ալբանացիները կաշառել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների, որպեսզի կարողանան հասնել ցանկալի արդյունքին:
«Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է նման բան պատահել: Ամենայն հավանականությամբ, այս ամենը սերբ լրագրողների ձեռքի գործն է: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ալբանիայի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, իսկ իրենք` ոչ: Եթե նման բաներ են գրում, ապա պետք է ապացույցներ ունենան, հակառակ դեպքում` պարտավոր են ներողություն խնդրել: Ալբանիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի մոտիվացիայի մասին խոսք լինել չի կարող, չէ՞ որ դու խաղում ես սեփական երկրպագուների առջև: Չեմ կարծում, որ որևէ մեկին հնարավոր է կաշառել, պարզապես խաղն այդպես է ստացվել: Հանդիպման սկզբում մեր հավաքականը հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ, սակայն չստացվեց»,- ասել է Բերեզովսկին: