|
Փոխարժեքներ
05 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.14 |
| EUR | ⚊ | € 422.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.5041 |
| GBP | ⚊ | £ 493.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Օգոստոսի 4-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի սլովենական «Ցելյե»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը՝ 2:1 հայկական թիմի հաղթանակով։
Ինչպես գրում է «РБ Спорт»-ը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Արարատ-Արմենիայի» տարած տնային հաղթանակը։
«Իմ կարծիքով՝ առաջին խաղում հաղթելով «Ցելյեին», «Արարատ-Արմենիան» փոքր, բայց շատ կարևոր քայլ արեց։ Կասկած չունեմ, որ սլովենացիների հետ պատասխան խաղում շատ բարդ է լինելու։ Բայց, ըստ իս, երևանյան թիմն ի զորու է դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հաղթել թե՛ «Մյելբյուին», և թե՛ «Սլովանին»։
Այնպես որ, ես հավատում եմ, որ շուտով հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում»,- նշել է Բերեզովսկին։