Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ Հայկական բանակ մեկնող տղայի եւ նրա մոր մասին պատմող «Կինը» կարճամետրաժ կինոնկարը նկարահանվել է 24 ժամում, սակայն նախապատրաստական աշխատանքները տեւել են 3 ամիս:
Yerkir.am-ի հետ զրույցում Զաքարյանը նշեց, որ ֆիլմի գլխավոր դերասանուհին` Զարուհի Հակոբյանը, իր կինն է, իսկ ֆիլմում ներկայացված պապիկները` ազատամարտիկներ:
«Շատերն ասում են, թե հարուստի տուն ես ցուցադրել, սակայն պետք է նշեմ, որ ֆիլմում առկա սպիտակ տնից 3 տղա են մեր բանակում ծառայել, որից հետո էլ երեքով կառուցել են տունը»,- ասաց ռեժիսորը:
Ըստ Զաքարյանի` անհրաժեշտ է ֆիլմեր նկարահանել ոչ միայն աղքատ ընտանիքների, այլ նաեւ հերոսների մասին. չէ՞ որ թշնամին նույնպես դիտում է այդ ֆիլմերը:
«Ֆիլմով ցանկացել եմ ցույց տալ, որ ընկած տղերքի տեղը հիմա իրենց տղաներն են եկել եւ նույն հերոսական ոգով, հարկ եղած դեպքում, պատրաստ են ջախջախել թշնամուն: Կռվում զոհված տղաները կորած չեն` իրենց տղաները ծառայելու են բանակում եւ տեր են կանգնելու մոր հողին»,- ասաց Զաքարյանը: