|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ Հայաստանի հավաքականը շատ մեծ պոտենցիալ ունի:
«Եթե հաշվի առնվի հավաքականի խաղացողների տարիքը, ապա կարելի է վստահ ասել, որ այս ընտրանու պոտենցիալն ավելի մեծ է: Մակեդոնիայի հետ խաղում, վստահ եմ, ֆուտբոլասերները կօգնեն մեզ: Եթե հաղթենք այս խաղում, ապա մեծ շանսեր կունենանք հաղթելու նաև իռլանդացիներին: Կարծում եմ` Դուբլինում հոգեբանորեն հեշտ կլինի խաղալ, չէ որ խաղալու ենք իսկական ֆուտբոլային միջավայրում»,- ասել է Բերեզովսկին: