Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր Ռիոյի Oլիմպիական խաղերում կայացան հայ երկու բռնցքամարտիկների մեկնարկային ելույթները։ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը հաղթանակներ տոնեցին իրենց առաջին մենամարտերում և անցան հաջորդ փուլ։ Տղաների մենամարտերից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասաց, որ ամեն ինչ լավ է և Բաչկովն իրեն շատ լավ է զգում, հաջորդ մենամարտն էլ է հաղթելու․
«Նրանք երկուս էլ ռինգ դուրս կգան ամսի 14-ին։ Ես չէի սպասում, որ Արամի մրցակիցը խորամանկ է, սակայն առաջին ռաունդում պարտվելուց հետո Արամին հաջողվեց հաղթել։ Նա իր դիպուկության հաշվին պարտության մատնեց ճապոնացուն 2-1 հաշվով: Տեսաք, որ Հովհաննեսը շատ ուժեղ հարված ստացավ, սակայն վերականգնվեց, ամբողջությամբ հավաքվեց և կամքի ուժի ու փորձի հաշվին կարողացավ հաղթել»։
Մանրամասները` այստեղ: