Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է.
«Իչո՞ւ է աղմկում երիտասարդը
2019թ երբ կինովարձույթում հայտնվեց հարավկորեական «Պարազիտներ» ֆիլմը, ուսումնասիրելով ֆիլմի բյուջեն ($11 800 000) , կինովարձույթից ստացած եկամուտը՝ $266 600 532-ից ավելի և ծանոթանալով բովանդակությանը, որոշեցինք ձեռք բերել ֆիլմի ցուցադրման իրավունքը: Ֆիլմի առաջին ցուցադրությունը անաղմուկ անցավ բայց երբ 2020թ ֆիլմը Օսկարի մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց և մեծ աղմուկ հանեց, որոշեցինք երկրորդ ցուցադրման իրավունքից օգտվել և «Պարազիտներ»-ը մրցանակաբաշխության հաջորդ օրը կրկին ցուցադրեցինք «5-րդ ալիքով»: Կինոսիրողների ֆեյսբուքյան մի էջ կար, այդ օրը գրեց, որ ««5-րդ ալիքով» ցուցադրում են օսկարակիր ֆիլմը, նայեք» և այստեղ չդիմացավ նորաթուխ ԱԺ նախագահի սիրտը և նա բաց տեքստով մեղադրեց մեզ գողության մեջ, գրելով , իբր մենք ֆիլմը ցուցադրել ենք առանց թույլտվության՝ пиратский показ: Ես դեռ այն ժամանակ գրեցի՝ «թուղթն էլ է ձեր ձեռքում, գրիչն էլ, ստուգեք օրինականության հարցը և մի ստեք»: «Հրաշամանուկը» չպատասխանեց, լռեց: Այս դեպքից անցել է հինգ տարի , բայց պարզվում է ՔՊ-ի «հրաշամանուկը» չի հանգստացել, շարունակում է սուտ վկայություններ տալով հերյուրանքներ տարածել: Զարմանալի չէ, սա իրենց ոճն է՝ եթե սուտը անընդհատ կրկնես, կնկալվի որպես ճշմարտություն: Այսպես ապրել է երիտասարդը, այսպես շարունակում է ապրել և երբեք նա չի հետաքրքրվի թե ինչպես է աշխատում հեռուստատեսությունը, ինչպես են աշխատում ՀՌՀ հանձնաժողովը և իր համապատասխան վարչությունները: Չնայած երիտասարդի կինը (կարևոր էլ չէ՝ նախկին, թե՝ ներկա ) հեռուստռատեսություն է ղեկավարում, բայց դա նրան չի հետաքրքրում, կարևորը ստելն է և մարդկանց մեղադրելը: Նա հիմա էլ մեզ մեղադրում է Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» ֆիլմը ցուցադրելու համար: Լավ ենք արել, մենք ունենք մեր եթերային քաղաքականությունը և ինքը չէ, որ պետք է մեզ թելադրի կամ ուղղորդի: Թելադրելու տեղ էլ ունի, ուղղորդելու էլ, թող զբաղվի: Բայց ինչո՞ւ է աղմկում ջահելը . ինչպես Ֆիրդուսին կասեր՝ «Ինչ ոչ մի բան դուր չի գալիս իմ նժույգին, արյոք ո՞վ է ալեկոծել նրա հոգին»: Ես կասեյի ՝ ցեյտնոտը: Տղերքը ցեյտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն , որ ոչնչացնեն հեռուստադաշտը: Իրականում հնարավոր ամեն ինչ արել են ու ձախողել են, որքան կարողացել են խմբակցությունով հեռուստատեսությունների «թթվածնի» օղակը սեղմել են: Այսօր հայկական հեռուստադաշտը կարելի է ասել հոգևարքի մեջ է : Բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ առաջացել են և առաջացրել են այս վունդերկինդների ընդունած օրենքների արդյունքում, բայց դա հեչ, կարևորը ՝ «5-րդ ալիքը» պախարակելն է ինչին էլ լծվել են բարձրաստիճան քայլառաստները: «Նետֆլիքսի» ֆիլմերի և ոչ միայն «Նեթֆլիքսի», թմայով դեռ տարիներ առաջ ինչ որ սեմինարի կամ խորհրդակցության ժամանակ Արա Շիրինյանն էր նեղսրտած բարձրաձայնել, հետո էստաֆետը վերցրեց Ալենչոն ու իր շեֆի «շեֆը»՝ Արայիկ Հարությունյանը և ոչ մի առիթ բաց չեն թողնում մեզ վարկաբեկելու համար: Բայց ասեմ, լավ է, նույնիսկ՝ շատ լավ , ինչպես ասում են՝ «թշնամու թիկունքում խուճապ է»: Իրենք, հո լավ գիտեն «5-րդ ալիքի» վարկանիշի մասին և որքան էլ իրենց սպասարկող «AdmasferArmenia» վարկանիշ չափող ընկերությունը իրենց հաճոյանալով տվյալները կեղծում է ի վնաս «5-րդ ալիքի» , միևնույն է դրանից մեր վարկանիշը չի նվազում, ընդհակառակը՝ գործարարներին «նկարած» թվեր մատուցելով, վնասում են բիզնես աշխարհին: Սխալ կողմնորոշելով գործարար դաշտին, նրանց անուղակի ուղղորդում են գումարների ոչ արդյունավետ ծախսելուն, ինչից հաստատ ընկերությունները մեղմ ասած չեն շահում: Թքած: Եւ եթե բիզնեսի ներկայացուցիչներին ձեռնատու է խաբված լինել և վճարել խաբվելու համար, դա հաստատ մեր խնդիրը չէ, թող իրենք մտածեն:
Մի տեսակ տհաճ է այս ամենի մասին գրելը բայց, լռելն էլ շանտղություն է: Ի դպ վերը շարադրվածի բոլոր փաստերն ու հիմքերը առկա են, մի օր կհանդիպենք երես առ երես, երբ դրա ժամանակը գա: Իսկ որ այդ ժամանակը գալու է, և ոչ միայն գալու է, այլ արդեն մոտ է, չեմ կասկածում: Ցեյտնոտի պատճառը հենց դա է:
Ալենին առաջարկ չունեմ, իր այսօրվա զրպարտության համար էլ, ոչինչ չենք ձեռնարկելու, համարում ենք՝ գռգռան փորի քամի էր, եկավ ,անցավ, գնաց:
Հ.Գ. Հա, իդեպ, մենք ոչ միայն նոր ֆիլմերն ենք գնում և ցուցադրում, այլ նաև հները: Մենք գնահատում ենք լավը և դրանում է մեր «մեղքը», որի համար զրպարտում են:
Հ.Գ-2 Վերջերս մի շատ հին՝ 90-ականների ֆիմի ցուցադրման իրավունք ենք ստացել, շուտով կցուցադրենք: Ալեն նայի, օգտակար է «5-րդ ալիք» նայելը: Մարդ ես, մեկ էլ տեսար….»: