կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 12:30
Մշակույթ

Երեկ համերգով հանդես են եկել ″Վերածնունդ″-ի հաղթողները

Երեկ համերգով հանդես են եկել ″Վերածնունդ″-ի հաղթողները

Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի Շիրակի մարզի դափնեկիրների համերգը: Համերգին հնչեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական մեղեդիներ:

 

Ելույթով հանդես են եկել Միսակ Հովհաննիսյանը (դուդուկ), Աշոտ Գասպարյանը (դուդուկ), Հարություն Խաչատրյանը (դուդուկ), Հասմիկ Հովհաննիսյանը (քանոն), Անի Հաջաթյանը (ժող. երգ.), Մելանյա Եղիկյանը (ժող. երգ.), Պետրոս Պետրոսյանը (ժող. երգ.), Սերգեյ Մարտիրոսյանը (փող), Հարություն Խաչատրյանը (փող), Սվետլանա Սարուխանյանը (ջութակ), Ազատ Հարությունյանը (թավջութակ), Ժորա Մելիքյանը (դաշնամուր), Վարդան Գյոդակյանը (դաշնամուր), Անի Բեկջանյանը (սոպրանո), Նվարդ Բոգատյանը (սոպրանո), Գոհար Բաղրամյանը (մեցո-սոպրանո), Քրիստինա Խլխատյանը (սոպրանո):

 

Համերգն անցկացվել է «Նարեկացի» արվեստի միության «Արվեստը մարզերում» մշտական շարքի շրջանակում: Նախագիծը շուրջ հինգ տարվա պատմություն ունի և այդ ընթացքում՝ հետամուտ մայրաքաղաքի ու մարզերի արվեստագիտական համայնքների միջև փոխադարձ շփման ու համագործակցության դաշտ ստեղծելու իր տեսլականին, իրականացրել է բազմում միջոցառումներ մարզերում և Երևանում, որոնց թվում՝ քանիցս կազմակերպել է Վանաձորի և Գյումրիի երիտասարդ նկարիչնիերի գործերի ցուցահանդեսներ Երևանում, ուշ ռենեսանսի և բարոկ ժամանակաշրջանի երաժշտության կլավեսինային, ինչպես նաև ալտի և թավջութակի համերգներ՝ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում և այլուր:

 

«Արվեստը մարզերում» նախաձեռնության համադրողն է Լևոն Իսկենյանը, նախաձեռնությունն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի հետ համագործակցությամբ: