|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը խզել է պայմանագիրը շվեդական «Ասիրիսկա»-ի հետ: Այս առիթով Yerkir.am-ը զրույց ունեցավ ֆուտբոլիստի հետ:
«Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2015-ի նոյեմբեր ամիսը: Ակումբը ֆինանսական խնդիրներ ուներ, և տարին էլ այդքան հաջող չէր մեզ համար: Խոսեցինք ու եկանք ընդանուր հայտարարի, որն այս պահին երկու կողմերի համար էլ օգտակար որոշում է։ Այս պահին կան ակումբներ, որոնք հետաքրքված են իմ ծառայություններով: Անուններ չեմ կարող տալ, բայց հիմնականում սկանդինավյան ակումբներ են և մեկն էլ` հայկական»,- ասաց ֆուտբոլիստը:
Հարցին թե հնարավո՞ր է, որ կարիերան շարունակի Հայաստանի առաջնությունում, Պաչաջյանը պատասխանեց. «Ես ֆուտբոլում ոչինչ չեմ բացառում, բայց քանի կարող եմ հանդես գալ արտասահմանում, ես կնախընտրեմ դրսում խաղալ»։