Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին:
Ըստ CNNTurk-ի՝ նա ասել է,որ ահաբեկչությունը պետք է խստորեն դատապարտվի` անկախ նրանից, թե ով է իրականացնում և որտեղ է իրականացվում այն:
Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին՝ Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիան այնպիսի վիճակի է հասել, որ ավելորդ է ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսելը: «Թուրքիան ինքնասպան ահաբեկիչներ պատրաստելու վայր է դարձել: Ուզո՞ւմ ես դառնալ մահապարտ ահաբեկիչ: Գնա՛, Թուրքիայում պատրաստություն անցի՛ր»,- հայտարարել է նա: