Միասին կարող ենք
կարևոր
1834 դիտում, 10 ամիս առաջ - 2025-05-05 12:40
Հասարակություն

Թերի ուսումնական ծրագրով են անցնո՞ւմ սերժանտները, որ ասում եք՝ արի ատեստացիա անցի․ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին

Իրականում պարեկային ծառայությունն առանց ատեստացիայի բարձր վարձատրվում է, զինծառայողներից շատերն այս խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին։

«Սերժանտներ ենք պատրաստում՝ ամիսներով դասընթացներն անցնում են, եթե էդքանից հետո պետությունն ասում է՝ մի հատ էլ ատեստավորում անցի, նշանակում է ուսումնական ծրագիրը թերի է կատարվել։ Ո՞րն է տրամաբանությունը, երբ հատուկ ծրագրով սերժանտների պատրաստման ամբողջ գործընթացը տեղի է ունենում, դրանից հետո դեռ կասկածում ենք, թե այս սերժանտը, որին դասակի հրամանատարություն է վստահվելու, դեռ կասկածում ենք, ասում՝ արի ֆիզո, կրակային հանձնիր։ Օրերս ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետում միջոցառման էի, դիմացս երիտասարդ զինծառայող էր կանգնած, ժամանակակից հրետանային համակարգի վրա է, իր մասնագիտությունը փայլուն գիտի, ասում եմ՝ ատեստացիա հանձնե՞լ ես, ասում է՝ սրտի խնդիր ունեմ, ֆիզոն չեմ անցնել։ Այսպիսիք հարյուր հազարներ են։ Առաջնային մարտական հերթապահություն անցնող պայմանագրայինների մեծամասնությունն էդ ատեստացիայի հետ կապված խնդիր ունի։ Եվ շատ հաճախ մեկ էլ արձանագրում ես, որ ատեստացիան դարձել է ավելի բարձրաստիճան սպայական կազմի անցողիկ շեմը հաղթահարելու գործիք, ներքևում՝ դժվար պայմաններում պայմանագրային ծառայություն իրականացնողների համար ատեստացիայի խնդիրը կա։ Իշխանությունն ասում է՝ ատեստացիայի պիտի կանգնես, հետո աշխատավարձդ բարձրացնենք։ Միանգամից բարձրացնենք․ ատեստացիայի փուլը հանենք միջից»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում