| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցին։
Թուրքական BaBala Tv–ի հաղորդման ժամանակ մասնակիցներից մի երիտասարդ հետաքրքրվել է Քեմալ Քըլըչդարօղլուից, թե ինչո՞ւ նա իր նախընտրական ծրագրում ներառված Թուրքիա–Չինաստան երթուղուց դուրս է թողել Ադրբեջանին եւ չի անդրադարձել «Զանգեզուրի միջանցքին», որը նեղացրել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, թե ինքը ինչպես մյուս թուրք գործիչները լավ է վերաբերվում Ադրբեջանին եւ ընտրվելու դեպքում առաջին այցերը լինելու են Կիպրոսի թուրքական հատված եւ Ադրբեջան։ Նա շեշտել է, թե իր նախագծի նպատակն է միավորել Թուրքիան Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ, իսկ կենտրոնական դերում լինելու է Թուրքիան։
Քըլըչդարօղլուի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կարեւոր է Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի համար, սակայն Իրան–Հայաստան միասնականությունը դժվարացնում է այդ միջանցքի բացումը։
Եթե Թուրքիային հաջողվի համոզել Հայաստանին ու մյուս երկրներին, որ այդ միջանցքը տարածաշրջանի երկրների զարգացման համար կարեւոր նշանակություն է ունենալու, ապա Թուրքիան տարածաշրջանում ավելի հզոր կդառնա։