Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Աստանայում (Ղազախստան) ՇՀԿ-ի շրջանակում։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է «Greek City Times» բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը։
«Էրդողանն ասել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ «տարածաշրջանում մոլեգնում են պատերազմները, հակամարտություններն ու լարվածությունը», և որ իրենց եռակողմ հանդիպումը «միաժամանակ նպաստավոր կանդրադառնա տարածաշրջանային և համապարփակ խաղաղությանը»:
Զավեշտն այն է, որ Պակիստանն աշխարհի ահաբեկչական մայրաքաղաքն է, մինչդեռ վերջին տարիներին Թուրքիայում պատրաստություն անցած սիրիացի ահաբեկիչներ են ուղարկվել Ղարաբաղ՝ ծառայելու որպես թնդանոթի միս Ադրբեջանի ներխուժման համար պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղ»,- գրել է Անտոնոպուլոսը։