|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պետք է կարողանանք հավասարակշռությունը գտնել ուսանողի կուսակցական պատկանելության և համալսարանական գործունեության միջև: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ առաջիկայում պատրաստվում են հանդիպել ուսխորհուրդների նախագահների հետ և քննարկել այս հարցը:
«Մենք հիմա մշակելու ենք համալսարանական օրենքը, և բոլոր հարցերը պետք է օրենքով կարգավորվեն: Մի կողմից` որևէ երիտասարդի չի կարելի արգելել, որ նա պատկանի այս կամ այն կուսակցության կամ ակտիվ լինի, բայց, մյուս կողմից, նրա աշխատանքային գործունեության մեջ համալսարանը պետք է կարողանա չեզոք լինել: Մենք օրենքում ունենք շատ լավ հոդված, ըստ որի` կուսակցական գործունեությունը բուհում արգելված է»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ պետք է կարողանանք ուսանողության դերակատարումն ավելի հստակեցնել, չնայած այն հանգամանքին, որ այսօր էլ ուսանողների 25 տոկոսը ներկայացված է բուհի կառավարման խորհրդում: Հիմա, ըստ Մկրտչյանի, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք` ինչո՞ւ այդ ուսանողները չեն կազմակերպվում և չեն կարողանում իրենց շահերին հետամուտ ուսխորհուրդներ ձևավորել: «Մի երկրում, որտեղ չկա ազատ մտածողություն, համալսարանական առաջընթաց, այդ պետությունները չեն կարող հաջողության հասնել: Հայաստանում մենք ունենք համալսարանական ավանդույթներ, իսկ մնացած հարցերն իրենց լուծումները կգտնեն, երբ օրենքի քննարկումը սկսենք»,- ասաց նախարարը: