Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մոտակա հանգստյան օրերին Ֆոլքլենդյան կղզիներում անցկացվելիք հանրաքվեի արդյունքները որեւէ կերպ չեն ազդի Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կղզիների պատկանելության վերաբերյալ տարաձայնության վրա. հայտարարել է Լոնդոնում Արգենտինայի դեսպան Ալիսիա Կաստրոն:
Ենթադրվում է, որ հանրաքվեով Ֆոլքլենդյան կղզիների (Արգենտինան դրանք անվանում է Մալվինյան) բնակչությունը պետք է հաստատի իր ցանկությունը` մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
Կաստրոն ընդգծել է, որ հանրաքվեի արդյունքները Արգենտինան չի ընդունի, քանի որ դրա անցկացումը չի արժանացել ՄԱԿ-ի հավանությանը. տեղեկացնում է Интерфакс-ը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Արգենտինայի դիրքորոշումը: