Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել իր դիրքորոշումը Ղրիմի պատկանելության հարցում, այս հարցը շարունակում է մնալ լուրջ տարաձայնություն երկու երկրների միջև. ուրբաթ լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ղրիմը լուրջ տարաձայնությունների շարքին է պատկանում, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք»,- շեշտել է նա:
«Մենք շարունակելու ենք տեղեկացնել մեր թուրք գործընկերներին Ղրիմի հարցում մեր հետևողական դիրքորոշման մասին: Մենք մեր դիրքորոշումը հայտնում ենք մեր թուրք ընկերներին և կշարունակենք դա անել շատ համբերատար և հետևողականորեն»,- հավելել է Պեսկովը:
Նա նաև հիշեցրել է, որ թերակղզու պատկանելության հարցի վերանայումը «ոչ մի կերպ չի կարող քննարկվել»:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարևոր են ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից: «Այս հարաբերությունները փոխշահավետ են և հիմնված միմյանց ներքին գործերին չխառնվելու և միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը: