Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը գրում է.
«Ինչպես բոլոր պատերազմներից, այս մեկի ավարտից հետո էլ հատկապես մասնակից և շահագրգիռ պետությունների վերլուծական-փորձագիտական կենտրոնները կկատարեն վելուծություններ, կանեն եզրակացություններ, հետևություններ և այլն։
Բայց մի բան այսօր էլ ակնհայտ է․ Ռուսաստանը, Հայաստանի հետ չունենալով ցամաքային սահման, թե որպես պետություն/գերտերություն, թե որպես ՀԱՊԿ-ի անդամ, ի վիճակի չէ լիարժեք կերպով մասնակցելու իր պետականության համար կենսական նշանակություն ունեցող ռազմական և աշխարհաքաղաքական գործընթացներին։
Նույն պատկերն է Ռուսաստան-Մերձավոր Արևելք (Սիրիա, Իրաք, Լիբիա, Թուրքիա և այլն) հարաբերություններում, որն ավելի կբարդանա Թուրքիայի կողմից նեղուցների հնարավոր փակումից հետո։
Կարծում եմ այս իրավիճակից բխում են հետևյալ ենթադրությունները․
1․ Լեզգիստանը և Թալիշստանը պետք է հռչակեն իրենց անկախությունը:
2․ Արցախի Հանրապետության և Լեզգիստանի միջև սահման պետք է դառնա Կուր գետը։
3․ Ռուսաստանը, Հայաստանը և Իրանը պետք է ճանաչեն Արցախի, Լեզգիստանի և Թալիշստանի անկախությունը։
Հայսատանի կենսական շահը նունպես սա է ենթադրում, և այս հարցում ակնհայտ են համընկնումները Ռուսաստանի և Իրանի նույն շահերի հետ:
Այս գործընթացները ժամանակ են պահանջում, բայց կարծես այլ ելք չկա»։