|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ցանկացած միջազգային կառույցում, կազմակերպությունում օրակարգը ձևավորվում է նախապես, և ՀԱՊԿ նիստի օրակարգում ապրիլյան պատերազմին որևէ անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահն ամենաբարձր մակարդակով՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ներկայությամբ, հստակ ներկայացրել է մեր դիրքորոշումը, ավելին` տեղեկացրել է, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները:
«Մեկ անգամ չէ, որ տարբեր միջազգային կառույցներում օրակարգերը ընթացս են փոխվում: Դա ՀԱՊԿ խորհրդի որոշելիքն է: Խնդիրը կքննարկվի Սանկտ Պետերբուրգում: Որպես ՀԱՊԿ-ում խնդիրներին քաջատեղյակ մարդ` ուզում եմ ասել, որ կարիք չկա գերագնահատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ազգային պատկանելության հարցը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ով էլ լինի, պետք է սպասարկի ոչ թե պետության շահեր, այլ ՀԱՊԿ-ի կոլեգիալ շահերը»,- ասաց Շարմազանովը: