կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 12:10
Քաղաքական

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահը պարգեւատրվել է

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահը պարգեւատրվել է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին: Փոխվարչապետը շնորհավորեց եւ նոր պաշտոնում հաջողություններ մաղթեց կոմիտեի նորանշանակ նախագահին:

 

Նշելով, որ Վահե Հակոբյանը ստանձնում է բավականին կարեւոր եւ միաժամանակ բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ նրան կhաջողվի իրականացնել կառույցի առջեւ դրված խնդիրները:

 

«Ոլորտում իրականացվում են եւ առաջիկա տարիներին եւս իրականացվելու են հանրապետությունում ոռոգման եւ խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝ ջրամբարաշինական խոշոր ծրագրեր: Համոզված եմ, որ պրն Հակոբյանն իր գիտելիքներն ու եռանդը կներդնի՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ընդգծեց Ա. Գեւորգյանը: Վահե Հակոբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հավաստիացրեց, որ կանի հնարավորը՝ իր առջեւ դրված խնդիրները լուծելու եւ ոլորտում արձանագրված ձեռքբերումները շարունակելու համար:

 

Փոխվարչապետը նաեւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝ նշելով, որ վերջին տարիներին համակարգում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ոլորտում ունեցած ավանդի եւ երկարատեւ աշխատանքի համար Ա. Անդրեասյանը պարգեւատրվել է Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:

 

Ուշագրավ է, որ Անդրեասյանի պաշտոնանկության վերաբերյալ այդպես էլ հիմնավոր բացատրություն չներկայացվեց: