Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Փորձ է արվելու բյուջեով նախատեսված գումարների մեջ տեղավորվել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ առաջնային խնդիրներից է` անել ամեն ինչ, որ 2017 թվականի ոռոգման սեզոնի ընթացքում գյուղացիները չունենան ջրի հետ կապված խնդիրներ:
Հարությունյանը նշեց նաև, որ, մինչ այս պաշտոնին անցնելը, շուրջ 7 տարի խմելու ջրի համակարգի հետ է առնչություն ունեցել, և ոռոգման համակարգն իր համար փոքր-ինչ նոր է: «Կարծում եմ` եթե խաղի կանոնները հստակ լինեն, այսինքն՝ գյուղացին պատրաստ լինի վճարել իր օգտագործած ջրի համար, մենք երաշխավորում ենք, որ գյուղի ոռոգման ջրի մատակարարումը չի դադարեցվի»,- ասաց նա:
Ըստ Հարությունյանի` կանեն ամեն ինչ, որ ոռոգման ջրի մատակարարումը լինի անխափան: Սրանից հետո միջոցառումներ պետք է ձեռնարկենք, մեխանիզմներ պետք է դնենք՝ գյուղացու վիճակի բարելավման համար: Գնահատվել են նաև ռիսկերը»,- ասաց նա:
Հարությունյանը հավաստիացրեց նաև, որ իրենց կառույցի՝ մի նախարարությունից մեկ այլ նախարարության ենթակայության տակ անցնելը որևէ խնդիր չի առաջացրել: Նա ասաց, որ օպտիմալացում արվում է նաև իրենց կոմիտեում: «Արաքս-Ախուրյան և Սևան-Հրազդան ջրառների միացումն է: Կարծում եմ, որ կառավարության նիստում հավանություն կտրվի ջրառները միացնելու գաղափարին»,- նշեց նա: