Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նոր ծրագիրը հիմնված է երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նախընտրական դրույթների վրա: Հետևաբար, անկախ 2018-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ. ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ մենք այսօր բազում մարտահրավերներ ունենք, և այս փաստաթղթի մեջ ներկայացված են դրանց դիմակայելու ուղիները:
«Մենք ունենք հանրապետություն, որը փակ սահմաններ ունի, ունենք անվտանգության մարտահրավերներ և պարտավոր ենք բոլոր բացասական սցենարները նայել: Ծրագրի կարևոր կետերից մեկն անվտանգության հարցն է, քանի որ առանց անվտանգության ոչ մի խնդիր չենք կարող լուծել: Հարցնում են, թե ինչո՞ւ է Արցախի մասին մեկ տողով նշված ծրագրում, բայց ես կասեմ` մեկ տողով է, սակայն շատ դիպուկ է, քանի որ հարցի լուծումը ժողովրդի ինքնորոշումն է: Այսինքն` մենք ասում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է իր ճակատագիրը որոշի»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց նաև, թե հարց է առաջանում` հնարավո՞ր է անվտանգությունն ապահովել առանց տնտեսական աճի, և ինքը համոզված է, որ` ոչ: Դրա համար էլ, ըստ ԱԺ փոխնախագահի, ծրագրում նշված է, որ տարեկան 5 տոկոս տնտեսական աճ և աղքատության 12 տոկոս նվազում է նախատեսված: «Եթե այս ամենին ցանկությունների առումով նայենք, ավելի մեծ արդյունք կուզենք, բայց մենք իրատեսական թվեր ենք առաջարկում»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ միշտ էլ կլինեն քննադատողներ և վերհիշեց մի ասացվածք, որ եթե իշխանությունը քայլի գետի վրայով, կլինեն ընդդիմադիրներ, որ իշխանությանը կմեղադրեն լողալ չիմանալու համար: